Թուրքական «Գորշ գայլերի» ղեկավարը Էրդողանին նվիրել է «Թուրքական աշխարհի» քարտեզը Ռուսաստանի Դաշնության տարածքով
Դիտել նաև
Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Թուրք վերլուծաբանը վճռական քայլեր է սպասում Փաշինյանց, որ Հայաստանը հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ
Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն
Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»
Թուրքիայում Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) («Գորշ գայլերի»-Zham.am) ղեկավար Դեւլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Թուրքական աշխարհ» բացիկ է նվիրել։ Ըստ լուսանկարի, որը հրապարակվել է «Գորշ գայլերի»-ի թվիթերյան էջում, դրա վրա հատուկ գույներով նշված է նաև Ռուսաստանի տարածքի մի մասը։ Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Այս քարտեզի վրա մի քանի պետությունների տարածքը, ներառյալ հենց Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի հողերը, կարմիր գույն ունեն: Իսկ Ռուսաստանի հարավի հատվածները, Սիբիրը, Բալկանները և Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը նշված են նարնջագույն և դեղին գույներով։
Zham.am

