ՀՀ ՊՆ-ն հայտնում է Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան տեղափոխված, զոհված զինծառայողի անունը
Դիտել նաև
ԵՄ-ի «սև ցուցակում» հայտնվել են ռուս զինվորականներ, այդ թվում՝ գեներալ Ռուստամ Մուրադովը
Ինչով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատեւ վերջին այցը
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվի, ռուս խաղաղապահները կավարտեն այս գործը․ Մուրադով
Նոյեմբերի 17-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակ է բացել Տավուշի սահմանի որոշ ուղղություններով
Մուրադովին շտապ Հայաստան են ուղարկում
Նոյեմբերի 17-ին, ինչպես արդեն տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ն, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։
Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990 թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։