Ձեռքը դրեք ձեր սրտին ու ինքներդ անկեղծ եղեք սեփական խղճի առաջ՝ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ դեմ գնալ աշխատանքային ղեկավարների ճնշումներին, գյուղապետի հորդորներին
Ես հույս չեմ դնում ոչ ռուսների, ոչ ամերիկացիների, ոչ էլ որևէ այլ մեկի վրա։
Ես չեմ պատկանում որևէ կուսակցության և իմ հայրենիքի ապագան կապում եմ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԱՆՀԱՏՆԵՐԻ հետ։
Ես իմ պետության նվիրյալն եմ, եթե կուզեք՝ ինքնամոռաց նվիրյալ, ում համար ամեն հայի թափած արյունը սուրբ է, հետևաբար մենք պետք է տեր կանգնենք մեր երկրի յուրաքանչյուր կտորին։
ՉԿԱՆ ԱՆՊԵՏՔ ՏԱՐԱԾՔՆԵՐ, կան ԱՆՊԵՏՔ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ։
Պատրա՞ստ եք արդյոք ոտքի կանգնել հանուն հայկական պետականության պահպանման։
Պատրա՞ստ եք արդյոք հանուն մեր արժանապատվության վերականգնման մասնակցել շարժումների։
Պատրա՞ստ եք տևական պայքարի մեջ մտնել հանուն հայրենիքի, ոչ թե ընկնել թշնամու և նրա հայ կամակատարների թակարդն ու մութ սենյակում սև կատու փնտրել։
Պատրա՞ստ եք ՃԱՌ ԱՍԵԼՈՒ փոխարեն գնալ ԶԱՆԳ ԿԱԽԵԼՈՒ։
Ձեռքը դրեք ձեր սրտին ու ինքներդ անկեղծ եղեք սեփական խղճի առաջ՝ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ դեմ գնալ աշխատանքային ղեկավարների ճնշումներին, գյուղապետի հորդորներին, ընտանիքի անդամների կամ ազգականների խնդրանքներին և քայլել ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ոչ թե ընդդեմ այս կամ այն խմբակի շահերի։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի Ֆեյսբուքյան էջից

