Մուրադովին շտապ Հայաստան են ուղարկում
Դիտել նաև
ԵՄ-ի «սև ցուցակում» հայտնվել են ռուս զինվորականներ, այդ թվում՝ գեներալ Ռուստամ Մուրադովը
Ինչով է պայմանավորված Մուրադովի՝ Հայաստանում երկարատեւ վերջին այցը
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք է լուծվի, ռուս խաղաղապահները կավարտեն այս գործը․ Մուրադով
Նոյեմբերի 17-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակ է բացել Տավուշի սահմանի որոշ ուղղություններով
ՀՀ ՊՆ-ն հայտնում է Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան տեղափոխված, զոհված զինծառայողի անունը
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ ուշ երեկոյան, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտապ կարգով արձակուրդից հետ է կանչել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովին, և այսօր արդեն Մուրադովը կլինի Հայաստանում, որպեսզի անձամբ վարի բանակցությունները ադրբեջանցիների հետ։
Մուրադովի արձակուրդը պետք է տևեր մինչև դեկտեմբերի 5-ը, և նրան հետ կանչելը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի իշխանությունները համարում են, որ այս իրավիճակում կոշտ բանակցություններ կարող է վարել միայն Ռուստամ Մուրադովը։