ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Ադրբեջանն ուզում է՝ ստիպել, որ շուտ սկսեք դեմարկացիան

«Հրապարակ»-ի հարցազրույցը ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

- ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակման հարցով դիմում ենք ՌԴ-ին՝ 97-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Ճի՞շտ է արդյոք ՌԴ-ին դիմելը, եթե կա ՀԱՊԿ։

- Դիմելը հարց է, որ, ըստ իս, պետք է ուղղել նրան, ով հանդես է եկել նման դիմումով, ես այն չեմ տեսել, եւ ինձ համար բարդ է դրա մասին դատողություններ անելը։ Չգիտեմ՝ ճիշտ է, թե ոչ, բայց ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին եւ կամ կարող է դիմել ՀԱՊԿ-ին։

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ՌԴ-ում համարո՞ւմ են, որ այն ծայրահեղ լարված է, ՌԴ-ն որքանո՞վ է պատրաստ միջամտել, եւ կլինի՞ արդյոք իրական աջակցություն։

- Ռուսաստանը նոր չէ, որ խառնվել է, եւ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում դրա վկայությունն է։ Այն, ինչ կատարվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին, իմ կարծիքով՝ Ադրբեջանի ցանկությունն է՝ Հայաստանին հնարավորինս շուտ ստիպելու անցկացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա։ Ես համարում եմ, որ սա, անշուշտ, սադրանք է։ Բայց, իմ կարծիքով, սկզբունքային տարբերություն կա մեծամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ սահմանային միջադեպերի միջեւ։

- Սա համարում եք սահմանային միջադե՞պ։

- Տվյալ դեպքում, քանի որ դա տեղի է ունենում սահմանին, ես այլ որակումներ չեմ կարող տալ, եւ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մտահոգությունը, անշուշտ, կա։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է լրջորեն նախազգուշացվի, եւ կարծում եմ՝ Ադրբեջանն ինչ հայտարարություններ անի էլ, անպայման կարձագանքի առաջարկին՝ որքան հնարավոր է շուտ անցնել սահմանային դեմարկացիա-դելիմիտացիայի բանակցություններին։ Բայց այստեղ խնդիր է ծագում հայկական կողմի մոտ, քանի որ հայկական կողմը, ոչ առանց հիմքի, համարում է, որ ստեղծված իրավիճակում այդ բանակցությունները միաժամանակ նշանակում են Արցախի կարգավիճակի հուղարկավորություն։ Ուստի, ինձ թվում է, որ պետք է անցկացվեն ոչ միայն դեմարկացիա-դելիմիտացիայի շուրջ բանակցություններ, այլեւ Արցախի կարգավիճակի։ Պարզապես, այս պահի դրությամբ, դա դժվար իրականանալի է․ վերջերս եղան պատերազմական գործողություններ, արդյունքը հայտնի է, եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, որոնք, ըստ իս, անպայման պետք է տեղ գտնեն, ավելի կլիներ ձգել։ Բայց դա հասկանում է նաեւ Ադրբեջանը։ Իսկ ընդհանրապես՝ պետք է ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ քաղաքական, դիվանագիտական։

- Ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ ճնշումը։

- Ես չեմ կարող այդ մասին դատողություն անել, քանի որ ես չեմ այդ որոշումներն ընդունողը։ Ես ասում եմ այն մասին, թե ինչն իմ հայացքով կարելի էր անել։

- Արդեն շուրջ 3 տասնյակ սպանված, 11 գերի, վիրավորներ կան, եւ շարունակում եք պնդել, որ․․․

- Ես նման թվերից տեղյակ չեմ, ես տեղակ եմ 2 վիրավորի մասին: Ես չեմ կարող խոսել Ձեր տեղեկությունների հիման վրա, երբ կլինի պաշտոնական հաղորդում, այդ ժամանակ էլ կանդրադառնամ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>