Ջոննի Դեպը Թրամփի մահվան մասին
Համաշխարհային հռչակ վայելող դերասան Ջոնի Դեպը, ելույթ ունենալով հանրության առաջ բրիտանական «Գլասթոնբերի» երաժշտական փառատոնին, կատակով ակնարկել է ԱՄՆ նախագահի հնարավոր սպանության մասին:
Սեփական ֆիլմերից մեկի ցուցադրությունից առաջ Դեպը հետաքրքրվել է, արդյո՞ք հնարավոր չէ այդտեղ Թրամփին բերել:
«Դուք ինձ ընդհանրապես չեք հասկացել: Ե՞րբ է վերջին անգամ դերասանը նախագահ սպանել»:
Դրանից հետո Դեպը հստակեցրել է. «Ես դերասան չեմ: Ես կյանքի ապրուստը վաստակում եմ ստելով: Նման բան երբեք չի եղել, գուցե ժամանակն է»: Հանդիսատեսը նման հայտարարությունը ոչ միանշանակ ընդունեց:
Zham.am