Թշնամին ահա այս հատվածում է լայնածավալ հարձակում սկսել. ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ հայկական կողմն ունի 10 զոհ
Դիտել նաև
«Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին
«Առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիային»․ Նաիրի Հոխիկյան
«Ի՞նչ հնարքներ են սովորել իշխանության` Լոնդոնի համալսարանական քոլեջում սովորած պաշտոնյաները». Նաիրի Հոխիկյան
«Հենց այդտեղ կոտրվեց զորքի հոգեբանական ոգին». Նաիրի Հոխիկյան
«Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան
Թշնամին ահա այս հատվածում է լայնածավալ հարձակում սկսել։ Սա մեր պետության ամենանեղ կետն է։ Ադրբեջանին ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին։ Սա այն է, ինչի մասին բազմիցս զգուշացրել է Իլհամ Ալիևը։
ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ հայկական կողմն ունի 10 զոհ։ Սա չէր լինի, եթե ամիսներ շարունակ փաշինյանական ռեժիմը թշնամուն չզիջեր մեր կարևոր ռազմավարական բարձունքները, ինչի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվել է ավելի հարմար դիրքից հարձակում գործել։
Ի տարբերություն 2020-ի պատերազմի՝ չենք հավատում պաշտոնական հաղորդագրություններին և կանգնում ենք բացառապես մեր զինվորի կողքին։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից