Պայթյուն Գյումրիում. վնասվածք ստացած 18-ամյա երիտասարդին վիրահատում են
Դիտել նաև
Մանրամասնություններ գազալցակայանի պայթյունից (պաշտոնական)
Պայթած գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, երեխաները չեն տուժել, բայց ընտանիքի հայրը ծայրահեղ ծանր վիճակում է
Լցակայանը օրինականության հետ խնդիրներ ուներ. Կոտայքի մարզպետ (տեսանյութ)
Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել
Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր՝ ժամը 14։00֊ի սահմաններում, պայթյունի ձայն է լսվել Գյումրիի Մսի Կոմբինատ թաղամասում։ Ինչպես փոխանցում է SHANTNEWS-ի թղթակիցը՝ երկրորդ գերեզմանների հարակից տարածքից շրջակայքում ապրող բնակիչները հայտնաբերել են 18-ամյա երիտասարդին` գետնին ընկած վիճակում։ Երիտասարդին բազմաթիվ վնասվածքներով շտապօգնութան մեքենայով տեղափոխել են Գյումրի ԲԿ։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու հետաքննիչները։ Նախնական ուսումնասիրությամբ տարածքից հայտնաբերվել է արկի ձգանը։ Ոստիկանները տարածքում որոնողական աշխատանքներ են կատարում ենթադրյալ արկի մասերը հայտնաբերելու ուղղությամբ։
Երիտասարդն այս պահին վիրահատվում է։ Դեպքի մանրամասները ճշտվում են

