Սյունիքում 6 զինծառայող է գերեվարվել
Դիտել նաև
Սյունիքում ծննդյան տարեդարձի միջոցառումից հետո 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Սենսացիոն բացահայտում. պարզվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական կողմից սպանվածների և անհայտ կորածների թիվը հասնում է 1 մլն 700 հազարի
Դեսպաններին հավաքում են Սյունիքում
Սյունիքում սկսել են «խաղաղության» քարոզը
Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ն ու Իսրայելը Զանգեզուրում, և ի՞նչ հետևանքներ կլինեն Հայաստանի համար
Այս պահին Սյունիքում լարված իրավիճակ է, «Հրապարակ»-ի տեղեկություններով ադրբեջանցիները 6 հայ զինվորական են գերեվարել։ Տեղեկությունը ՊՆ-ի մեր աղբյուրները հաստատեցին, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չհաջողվեց
6 զինծառայողի գերեվարման մասին են հայտնում նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները, Սյունիքից հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է թեժ մնալ։Նշենք, որ Ծիծեռնաքարում այս պահին մարտեր են ընթանում։
Քիչ առաջ նաև տեղեկացանք, որ լարված իրավիճակ է Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։

