ԱԽ քարտուղարն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը
Դիտել նաև
Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանում ՌԴ դեսպանատուն․ հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ
Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններից. Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Հայ, ռուս ժողովուրդները դժվար շրջանում են. որոշ երկրներ ուզում են մոռացնել տալ, փչացնել մեր անցյալը. ՌԴ դեսպան. Տեսանյութ
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է
Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման վրա
Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին: