«Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում
15
37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով ՀՀ առաջ աշխարհաքաղաքական պահանջներ են դրվում, և այս իշխանությունն այդ պահանջները կատարելու համար ունի լուրջ խնդիր. Քաղաքագետ ՀՀ-ում արևմտյան կառույցները խրախուսում են բռնաճնշումները, ոչ թե՝ զսպում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի մամուլի ասուլիսը (ուղիղ) «Անդրանիկ Թևանյանը ոսկոր էր Փաշինյանի կոկորդին». Սոնա Աղեկյանը՝ 622 մլն-ի դիմաց գաղտնիք «տրամադրելու» մասին «Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան Պատերազմ Արցախում
37 թիվ, Հայաստան, ռասիզմ, սեգրեգացիա, արհավիրք. Հովհաննես Իշխանյան Թրամփը uպшռնում է ռմբակոծել կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե իրանական կողմը չվերսկսի բանակցությունները Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում համատարած թանկացումներ են Կոնստանտին Սոկոլովը՝ TRIPP+-ի ղեկին. ներդրումներ, ենթակառուցվածքներ և շահերի բախում Պաշտպանության կողմը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն հակասում են Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի փաստական հիմքերին. փաստաբան Այսօր Հայաստանում ձևավորվել է նեnթnւրքական փшշիզմ. Արամ Աբովյան Թվերին մի խաբվեք. «168 ժամ» «Հրապարակ»․ ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ» ՔՊ-ի հերթական բոյկոտը ձախողվեց․ Գյումրու ավագանին քվորում ապահովեց Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Բռնաճնշումների մեծ աղետը․ ի՞նչ է մեզ սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին․ պանելային քննարկում Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Բա դուք ի՞նչ գործ ունեք իշխանության մեջ, եթե պատերազմ է լինելու. Արման Աբովյան Ծառուկյանի փեսային զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն Խլում են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի գույքն ամբողջությամբ «Գլոբալիստներին հաջողվել է Հայաստանում ստեղծել «քաջնազարյան» իշխանություն, սա մեզ համար ահավոր երևույթ է». Բակուր Կարապետյան Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Լրագրող Լիլիթ Աղեկյանը չի ազատազրկվի. դատարանը հրապարակեց դատավճիռը Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով Քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի. «Արմլուր» Իրանը «հաղթել է» ԱՄՆ-ին հուշագրի ստորագրման հարցում․ FT ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները

Կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առաջ. Հայաստանի կառավարությունը, ղեկավարությունը հստակ պատկերացնում են՝ ինչ քայլեր են անհրաժեշտ. Փաշինյան. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և անդրադարձել Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը: «Ըստ էության, կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում, և երբ այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում էինք՝ մի միտք ասաց, որի հետ չեմ կարող չհամաձայնել և որը չեմ կարող չբարձրաձայնել: Նա իրավացիորեն նկատեց, որ Պաշտպանության նախարարի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում թերևս ամենախոցելի կարգավիճակն է կամ ամենախոցելիներից մեկը: Ուզում եմ պարոն Կարապետյանին շնորհակալություն հայտնել այդ խոցելի կարգավիճակը ստանձնելու պատասխանատվություն և համարձակություն ունենալու համար, միևնույն ժամանակ պարոն Պապիկյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեց իմ որոշումը և փոխվարչապետի պակաս խոցելի կարգավիճակը, ըստ էության, փոխարինում է Պաշտպանության նախարարի շատ խոցելի կարգավիճակով:

Հարգելի գործընկերներ, հարգելի գեներալներ և սպաներ, մեր երկիրը գտնվում է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առաջ, և մենք ուղղակի իրավունք չունենք այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերին համապատասխան: Գիտեք, շատ գնահատականներ կարող են լինել, այդ գնահատականները կարող են լինել էմոցիոնալ, պակաս էմոցիոնալ, բայց հստակ պիտի իմանանք մի բան, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում են ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տևական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար, և մենք գնալու ենք այդ ճանապարհով:

Պարոն Կարապետյանին այսօր առավոտյան ասել եմ, որ շարունակում եմ իրեն համարել թիմակից: Գիտեք, որ Սուրեն Պապիկյանն իմ վաղեմի քաղաքական դաշնակիցն է և ուղեկիցը, և ուզում եմ այս տանիքի ներքո ևս մի անգամ անել հետևյալ հայտարարությունը.

2018 թվականից հետո, իմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեն խնդիր, որը կառավարության լուծելիության տիրույթում է և այդ խնդիրը չլուծվի: Այսպես լինելու է նաև սրանից հետո, չեմ ուզում ասել առավել ևս, որովհետև սրանից առաջ էլ պակաս չի եղել, բայց մենք կանգնած ենք մի շատ կարևոր և լրջագույն մարտահրավերի առաջ, որի լուծումը պարոն Կարապետյանը սկսել էր և համոզված եմ՝ պարոն Պապիկյանը հաջողությամբ կշարունակի:

Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը մեր երկրի պետական ամենամեծ օրգանիզմն է, և այդ օրգանիզմը պետք է լինի առողջ, ֆունկցիոնալ առումով արդյունավետ, և որոշումները պետք է լինեն խորը, հիմնավորված, բխեն մեր ռազմական և ռազմավարական կարիքներից: Այս առումով ուզում եմ հենց այս նրբությունն ընդգծել, որի շուրջ մենք պիտի շարունակենք աշխատել»,- նշել է վարչապետը:

Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին համատեղ աշխատանքի համար: «Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը՝ ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին: Վստահ եմ, որ պարոն Պապիկյանը կարողանալու է շարունակել և իրագործել այն ծրագրերը, որ կառավարությունը հաստատել է Զինված ուժերի մասով: Ես առանձին զրույց ունեցա պարոն Պապիկյանի հետ, հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցելու: Պարոն վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար և հուսով եմ, որ հաջորդ նախարարն էլ ավելի մեծ հաջողություններ կունենա: Շնորհակալություն համատեղ ծառայության համար»,- ասել է Արշակ Կարապետյանը:

Իր հերթին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Մեծարգո վարչապետ, պարոնայք գեներալներ, սպաներ, հարգելի գործընկերներ, այս պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերակատարումը: Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այս պատասխանատու դերակատարումը վստահելու համար: Պատրաստ եմ զօր ու գիշեր ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>