Թեհրանում կայացել է Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել և բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, գրում է MehrNews֊ը։
Ողջունելով Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին՝ Թուրքիայի արտգործնախարարը Իրանի արտգործնախարարության շենքում բանակցություններ է վարել իր իրանցի գործընկերոջ հետ։
Սա Չավուշօղլուի առաջին այցն է Թեհրան այն բանից հետո, երբ Ամիր Աբդոլլահյանը նշանակվեց Իրանի արտաքին գործերի նախարար։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն իր ամենշաբաթյա ասուլիսում հայտարարել էր, որ թուրքական կողմի հետ բանակցությունների օրակարգում կլինեն սահմանային խնդիրները և ընդհանուր ջրային ռեսուրսների կառավարումը։
Լիբանանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարարը Թեհրան այցելելուց հետո հաջորդ շաբաթ կմեկնի Բեյրութ։