ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
24
Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները Դանիել Իոաննիսյանը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, որ նա ՔՊ վստահված անձն է. Չալաբյանի կին Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հանդիպելու կարիքը լինի, կհանդիպեն. Լևոն Քոչարյան Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Փաշինյանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն համաձայնագրի շրջանակներում «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման. ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական ընտրությունը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում «Մայր Հայաստանը» ՄԻՊ-ի գրասենյակի մոտ վաղը ակցիա կիրականացնի՝ ի պաշտպանություն կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել «7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը Վեհափառը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով «Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան

Հայաստանը շարունակում է մնալ լուսանցքում ու կատարել այլոց որոշումները

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

«Հայաստանն իր սուբյեկտայնությունը սկսել է կորցնել 2018թ. երկրորդ կեսից։ Ճիշտ օրն էլ է հայտնի՝ 2018թ. սեպտեմբերի 28։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը Դուշանբեի վերելակներից մեկում հանդիպեց Ալիևին, հետո եկավ ու հայտարարեց, որ վերջինիսի հետ համաձայնություններ է ձեռք բերել։ Դրանից հետո օր օրի Հայաստանն ավելի ու ավելի քիչ էր ազդում սեփական ճակատագիրը կանխորոշող որոշումների վրա։

2020թ. Հուլիսյան մարտերից հետո հայկական պետությունը դիվանագիտական դաշտում իրավիճակը շտկելու վերջին շանսը ստացավ, բայց այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն Փաշինյանն ու նրա թիմակիցները նախընտրեցին հաղթանակ տոնել, հընթացս էլ մատ թափ տալ Ռուսաստանի, Թուրքիայի և ընդհանրապես ողջ աշխարհի վրա։ 

Այդ պահից սկսած Հայաստանի հետ ոչ ոք ոչինչ այլևս չի քննարկել։ Որոշումները կայացվել են այլ մայրաքաղաքներում ու խոսքով, իսկ հաճախ էլ զենքի ուժով պարտադրվել Երևանին։ 2019-ից մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Հայաստանը շարունակում է մնալ լուսանցքում ու կատարել այլոց որոշումները։ 

Դրա համար, հիմա երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում Սյունիքում, ինչու՞ է թշնամին շարունակում տարածքներ զավթել սահմանում և ստորացնել մեր զորքը, պետք է հստակ իմանանք, որ պատասխանը մեկն է՝ կապիտուլյացիա ստորագրած ՀՀ իշխանությունները հերթական սխալն են գործել ու հիմա պատժվում են դրա համար։ Իրավիճակի ողբերգությունը նրանում է, որ ՀՀ կառավարության քայլերի սխալն ու ճիշտը հիմա այլոք են որոշում։ Հիմնականում Ալիևը։ Ուստի, երբ Փաշինյանն իրեն «ճիշտ» է պահում, Ալիևը դրանից գոհ է։ Իսկ երբ «սխալ», ապա պատժում է։

Ու սա փակ շղթա է, որը կարելի է պատռել բացառապես մեկ եղանակով՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։ Կարծում եմ՝ Փաշինյանն ինքն էլ է լավ հասկանում սա։ Բայց նա շարունակում է կառչած մնալ աթոռին, ինչով և հերթական անգամ ապացուցում է իր դավաճան լինելու փաստը։ Դե իսկ ընդդիմությունն էլ, ինչպես տեսնում ենք, չի կարող այդ հարցը լուծել։ Պատճառները շատ են, բայց իմ կարծիքով խորքային ու ամենակարևոր պատճառն այն է, որ էլիտաները մեծ հաշվով գոհ են Փաշինյանի իշխանությամբ։ Էլիտաները ազգային շահով չեն առաջնորդվում։ Ոչ էլ պետական։ Նրանք իրենց սեփական շահն ունեն, որը չեն ուզում ռիսկի ենթարկել։ Դրա համար էլ լուռ հետևում են պետության կործանման գործընթացին։ Հենց էլիտաների և ոչ թե հանրային լայն շրջանակների դավաճանությունը հնարավոր դարձրեց 2018-ի հեղաշրջումը։ Հետո մեր պարտությունը։ Իսկ հիմա էլ՝ կործանումը։

Այս ամենով հանդերձ, սակայն, ես շարունակում եմ վստահ լինել, որ բեկման պահը հասունացել է։ Աստված առաջ, շատ շուտով հայկական պետությունը կսկսի վերականգնվել ու այդ ընթացքում ամենակարևոր հանգամանքն այն կլինի, որ ազգային ռեսուրսներ վատնող տարաբնույթ կենդանիներ կրկին չմակաբուծեն պետական ու հանրային ինստիտուտների վրա»։  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>