Խոշտանգվող կնոջ ծվոցը՝ Շուշիի քաղաքապետի ականջում. Տեսանյութ
Դիտել նաև
Շուշիում եղբոր արձանի պղծումից չնեղված Արամ Սարգսյանը նեղվել է Ադրբեջանի դրոշի այրումից
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 5–րդ՝ ՈւՂԻՂ
Շուշիի անկման համար մեկին դատում են, մյուսին՝ պաշտոն տալիս
Ադրբեջանը կհրաժարվի՞ Շուշիի հռչակագրից (տեսանյութ)
Ադրբեջանցիները ճանապարհ են կառուցում Շուշիի պատմական գերեզմանատան միջով․ Caucasus Heritage Watch (լուսանկարներ)
Շուշիի անկման տարելիցից մեկ շաբաթ անց էլ հայտնի չեն մեղավորների անունները: Երբևէ բերդաքաղաքի պաշտպանությանը ծանոթացած, ռազմական գործից հասկացող մարդիկ պնդում են, որ անհնար էր գրավել քաղաքը, եթե տրոյական ձի չլիներ Շուշիում, որ ներսից թշնամու առաջ բացեր դարպասն այն պահին, երբ ներսում դեռ հայեր կային:
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը կասկած չունի, որ Շուշիի պահապաններին մեջքից են դավաճանական հարված հասցրել:
Նոյեմբերի 4-ին, ըստ էության, հանձնված է եղել արդեն Քարին տակը՝ քարի պես ամուր բնակիչներով, որ նախընտրել են խոշտանգվել, բայց չհեռանալ իրենց տներից: Արծվիկ Սարգսյանի ականջներում դեռ թարմ են Ալվարդ անունով քարինտակցու սարսափելի գոռոցները:

