Ադրբեջանը հայտարարել է, որ երեք մարդ է տուժել պայթուցիկի նետման հետ կապված միջադեպի հետևանքով
Դիտել նաև
Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշի գյուղերից մեկում տղամարդը մուտք է գործել քաղաքացու տուն, փորձել խեղդել 34-ամյա կնոջն ու 1-ամյա երեխային․ կա վիրավոր
Երևանում բախվել են թիվ 46 երթուղու ավտոբուսը, «Opel»-ն ու «Lada»-ն․ կան վիրավորներ
Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. 3 տարեկան երեխաներ են վիրավորվել
ԶՈւ զինծառայողի մասնակցությամբ խոշոր ավտովթար է եղել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում նռնակի նետման միջադեպի ժամանակ երեք մարդ է վիրավորվել: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ադրբեջանական գերատեսչությունը քրեական գործ է հարուցել կատարվածի առնչությամբ:
Հիշեցնենք, որ Արցախի ԱԱԾ-ից հայտնում են, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

