Հակկո գյուղում այրվել է մոտ 1900 հակ կուտակած անասնակեր
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Նոյեմբերի 12-ին, ժամը 14։40-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հակկո գյուղում այրվում են տուն և անասնակեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հակկո գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ նոյեմբերի 13-ին, 00։06-ին: Այրվել է մոտ 1900 հակ կուտակած անասնակեր։

