Կապանում ՔՊ հանրահավաքին մասնակցել է ընդամենը մի քանի տասնյակ մարդ
Դիտել նաև
Փաշինյանի գրկից վերջերս իջած մարդը չի կարող շարժմանը պահանջներ ներկայացնել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Սպառնացել են՝ եթե հանրահավաքին մասնակցեն՝ աշխատանքից կզրկվեն
Փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում. Դանիելյան
Բոլոր առումներով մասնակից ենք լինելու մեր ժողովրդի կյանքին․ այսօրվա հանրահավաքը կայանալու է. Բագրատ սրբազան
Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չլինելու. լինելու մա՛րդ. Վահե Հովհաննիսյան
Համացանցը քննարկում է Կապանում ՔՊ-ի երեկվա նախընտրական հանրահավաքը: Օգտատերերը նշում են, որ տեսնելով լուսանկարները՝ մտածել են, թե կապանցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման, սակայն պարզվել է, որ մասնակցում են ՔՊ-ի քարոզարշավին: Հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ մարզպետարանի հետ միասին: Եվ չնայած դրան՝ այդպես էլ չի հաջողվել մարդկանց բազմություն ապահովել:
Ասում են՝ կապանցիներն ի սկզբանե բոյկոտել են քարոզարշավը. տեղի իշխանությունները հրահանգել են պետական կառույցների, հիվանդանոցի, դպրոցի աշխատակցիներին ներկա գտնվել հրապարակում: Ըստ լուրերի՝ հավաքվածների թիվը չի գերազանցել մի քանի տասնյակը: