Թուրքիայում այսօր կայանալու է Թյուրքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ Մարմարա ծովի Ժողովրդավարության և ազատությունների կղզում (նախկին՝ Յասըադա) կայանալու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) 8-րդ գագաթնաժողովը։
Գագաթնաժողովին մասնակցելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և որպես դիտորդ երկրներ՝ Հունգարիայի վարչապետը և Թուրքմենստանի նախագահը։
Գագաթնաժողովում նախատեսվում է ընդունել կազմակերպության գործունեության և ապագայի վերաբերյալ կարևոր որոշումներ, այդ թվում՝ հաստատել առաջիկա 20 տարիների տեսլականի փաստաթուղթը և վերանվանել Թյուրքական խորհրուրդը՝ դրան տալով Թյուրքական պետությունների կազմակերպություն անունը։
Գագաթնաժողովում Թյուրքական խորհրդի նախագահությունն Ադրբեջանից կանցնի Թուրքիային։