Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1309 նոր դեպք. մահացել է 78 քաղաքացի
Դիտել նաև
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք
Վերջին 14 օրում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը աճել են 22.5%-ով. ԱՆ
ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
Հայաստանում նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326830 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2227063 վերջին մեկ օրում` 11431 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 28625 պացիենտ.
Մեկ օրում նվազել է 813-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 289900 անձ` վերջին մեկ օրում 2044 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 քաղաքացի, մահացածների թիվը 6937 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1368 է:

