Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան
25
Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պատերազմ Արցախում
Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան ԱԺ ամբիոնից տրված հրահանգի ուղիղ իրագործում է, Լևոն Քոչարյանը պատրաստ էր այդ ամենին. Քրիստինե Վարդանյան Սա քաղաքական hետապնդnւմ չէ. Մելոյանը՝ Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունների մասին Սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության գլխին. Աղվան Վարդանյան Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունում խուզարկություններ են․ փաստաբան Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ

Եթե իշխանությունն ասում է՝ սա Ադրբեջանի տարածք է, էլ ի՞նչ սահմանազատում-սահմանագծում սկսելու մասին է խոսքը. Օրբելյան

Եթե ես լինեի ինչ-որ նման իրավիճակում գտնվող երկրի խորհրդատու, հենց այս նույն քայլերն էլ խորհուրդ կտայի՝ սկզբից զինված ուժեր, հետո՝ ոստիկանական ծառայություն, հետո՝ սահմանի կահավորում, մաքսակետ, որոշ ժամանակ հետո կունենանք ցանկապատում, որոշ ժամանակ անց այնտեղ կարող է «duty free» խանութ բացվի՝ դրանից բխող ամեն ինչով, պարզ ու տրամաբանական, ակնկալվող գործընթացներ են, բայց, միաժամանակ, ապօրինի: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ի.գ.թ., միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանն ու համապատասխան հսկողություն սահմանելուն, որով, փաստացի, ադրբեջանական կողմը փակում է ճանապարհը հայկական կողմի համար:

«Ամեն ինչ շատ պարզ է, տրամաբանական և ակնկալվող գործընթացներ են, այդ մաքսակետի մասին ես դեռևս խոսել եմ անցած տարվա նոյեմբորի 10-ին, և դա ակնհայտ ու պարզ էր:․ Տրամաբանական է, բայց միաժամանակ ապօրինի է։ Իմ գնահատմամբ՝ դա միջազգային իրավունքի տեսակետից ապօրինի է, քանի որ այդ տարածքները ՀՀ տարածքներ են։ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները այդ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի գործողությունները լեգիտիմացնում են՝ պնդելով, որ դա Ադրբեջան է և Ադրբեջանի տարածքում նրանք կարող են անել ամեն ինչ։ Այս հատվածը դեռևս որևէ կերպ սահմանազատված չէ, և սահմանազատումը չի կարող տեղի ունենալ առանց իրավական հիմքի, մոտավոր՝ «թող տեղադրեն» սկզբունքով։

5-6 ամիս է՝ ուղղակի քննարկում են, որ դա Ադրբեջան է։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության իշխանությունը զբաղեցնող մարդիկ տարբեր պաշտոններում ուղղակիորեն, առանց թաքցնելու, առանց խորշելու, օգտվում են շրջանցող գործիքակազմերից՝ հայկական ոչ մի թիզ հող չենք հանձնել, հետո պարզվում է, որ այն հողը, որ հանձնել են, մեզ համար հայկական է, իրենց համար հայկական չէ։ Դա սկսվեց Սև լճի մոտ, շարունակվեց Շուռնուխում, Որոտանի հատվածում, Կապանի մոտակայքում։ Այս գործընթացքում ՀՀ իշխանությունները հետևողականորեն անում են այն, ինչ ասել է, ասում են՝ դա Հայաստան չէ։ Նույն ձևով ասում էին Արարատում ոչ մի թիզ չենք տալու, հետո կպարզվի, որ Տիգրանաշենը, իրականում, Քյարքի է, դա էլ է Ադրբեջան։ Հետո Ոսկեպարի հատվածը կտրվի, կպարզվի, որ այդտեղ Անարխի շրջանն է։ Այսինքն, այստեղ ՔՊ-ն ունի շատ հստակ դիրքորոշում, այդ դիրքորոշմամբ առաջ է գնում։ Այստեղ անելիք ունեն այլ մարմիններ, այդ թվում՝ ՀՀ Դատախազությունը, քննչական մարմինները, որոնք այլ չնչին գործերով ամպագորգոռ գործեր կհարուցեն: Մենք այստեղ տեսնում ենք պետական դավաճանության առերևույթ հիմքեր, իշխանության յուրացման առերևույթ հիմքեր։ Որևէ գործընթաց չի կատարվում, ավելին՝ երբ դիմումներ են ներկայացվում, դրանք չեն քննվում։

Հարցին՝ եթե սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները պաշտոնապես չեն մեկնարկել՝ ըստ ՀՀ պաշտոնական հայտարարությունների, ապա նախքան դա Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումն արդյո՞ք հնարավորություն կթողնի հետագա բանակցություններում քննարկել առհասարակ այդ հատվածի պատկանելության հարցը, Օրբելյանը նկատեց՝ եթե իշխանության են մնում նույն մարդիկ, ի՞նչ բանակցելու մասին է խոսքը:

«Եթե մարդիկ ասում են՝ դա Ադրբեջան է, եթե այն հատվածը, որտեղ դրված է մաքսակետը, Ադրբեջան է, մենք ընդունում ենք, որ Ադրբեջան է, էլ ի՞նչ ենք բանակցում։ Սահմանազատում-սահմանագծում գործընթացը արվում է նրա համար, որպեսզի հասկանանք՝ որտեղ է սահմանը, ոչ թե նրա համար, որ այն փոփոխվի: Սահմանը հստակեցվելուց հետո նոր կարող ենք բանակցել տարածքների փոխանակման շուրջ, բայց եթե այսօր իսկ որոշ մարդիկ արձանագրել են, որ դա Ադրբեջան է, ապա էլ ինչի՞ մասին ենք բանակցում: Սահմանազատման ու սահմանագծման բանակցությունները հատուկ պաշտոնական բան չեն, որ դահլիճի վրա հատուկ ցուցանակ փակցված լինի, որ այստեղ սահմանազատման բանակցություններ են ընթանում: Սահմանազատում կարող է կատարվել հանձնաժողովի շրջանակում, լռելյայն, եթե մեկը գալիս ասում է՝ սա Ադրբեջան է, մյուս էլ ասում ՝ հա, էդպես է, մեկն էլ գալիս իր մաքսակետն է դնում, մենք էլ մյուս կողմից՝ մերը, էլ սահմանազատում-սահմանագծումն այլ կերպ չի էլ լինում:

Հետեւաբար, որ ասում եք՝ սահմանազատման բանակցությունները գնան, դրանք արդեն իսկ կամ ընթանում են վաղուց, կամ որոշել են առանց բանակցելու հատվածները տան ու անունը սահմանազատում դնեն: Մի քննարկեք առհասարակ սուտասան մարդկանց ասածները: Երբ մարդն ասում է՝ էսպես եմ անելու, հետո ասում է՝ չէ, էդպես չեմ ասել, ձայնագրությունը ցույց են տալիս՝ ինչ է ասել, ասում է՝ դե, ես այլ բան եմ նկատի ունեցել, իմաստ չունի քննարկել դա: Կապ չունի՝ ինչ են ասում մարդիկ, որոնց ասածը 0 արժեք ունի»,- նկատեց Օրբելյանը: Հարցին՝ ինչպես պետք է հարցին մոտենար ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակում, Օրբելյանը նկատեց. «Ճապոնիան մինչեւ հիմա Ռուսաստանին քննադատում է Կուրիլյան կղզիների խնդրով, պարզ է, չէ՞, որ Ճապոնիան հիմա չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա, բայց չի ընդունում այդ կղզիների՝ ՌԴ մաս հանդիսանալը:

Ադրբեջանը չէր ընդունում իր կարծիքով իրեն պատկանող տարածքների՝ Արցախի Հանրապետության կողմից զբաղեցնելը, անընդհատ հայտարարում էր օկուպացիայի մասին, իսկ մենք փոխանակ հիմա օկուպացիայի հարց քննարկենք, փոխանակ ասենք, որ մեր տարածքում ապօրինի քայլեր են կատարվում, ասում ենք՝ հա դե, իրենց տարածքն է, բա որ այդպես ենք ասելու, պարզ է, որ ոչ ոք էլ մեզ այդ հարցում չի էլ օգնելու, ոչ մեկին էլ պետք չէ մեղադրել՝ ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, ոչ ԵՄ-ին՝ ոչ մեկին, այստեղ մեղավորները գտնվում են բացառապես կառավարական թիվ 1 շենքում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>