Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Կառավարության թիմն այսօր աջակցության կարիք ունի. Վարչապետի խոսքն ԱԺ-ում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀ Ազգային ժողովում եզրափակիչ ելույթը Նախ և առաջ շնորհակալություն հայտնեց կառավարության ծրագրի շուրջ քննարկումների և առաջարկությունների համար: «Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք հանդուրժողական և կոռեկտ միջավայր ձևավորել: Հիմնականում ելույթները եղել են այդպիսին, բայց եղել են նաև էմոցիոնալ ելույթներ: Ձեր թույլտվությամբ նաև դրանց կարձագանքեմ», - հայտարարել է նա:

Նրա խոսքով, «Ելք» դաշինքի գործընկերների հիմնական քննադատությունը հետևյալն էր. «մենք չենք հասկանում՝ 2018 թվականի վարչապետն ով է, այդ իսկ պատճառով կառավարության ծրագիրը քննարկելու իմաստ չենք տեսնում: Կար գնահատական, որ լիբերալ ծրագիր է և դա ձերը չի, մերը պետք է լինի: Ճիշտն ասած, ես այդ գնահատականն ընդունել եմ որպես դրական: Կային առարկայական առաջարկություններ գյուղատնտեսության և այլընտրանքային էներգետիկայի վերաբերյալ, որոնք արդեն ընդգրկված են: Կային նաև էմոցիոնալ ելույթներ, որ այս ծրագիրն առաջընթացի ծրագիր չէ, այլ տեղում դոփելու, բայց, իմ կարծիքով, այն առանձնապես հիմնավորված չէր»:

Վարչապետի խոսքով, «Ծառուկյան» դաշինքի գործընկերների քննադատությունը կամ առաջարկությունները հիմնականում երկու դասի էին. «մենք 430 հազար ձայն ունենք, ինչո՞ւ մեր ծրագիրը չեք ընդունում: Փաստարկն այն է, որ մենք ավելի շատ ձայն ենք ստացել, և մեր կարծիքով՝ մեր ծրագիրն ավելի առարկայական է և իրագործելի: Երկրորդ, քաղաքական ուժը նախկինում ունեցել է որոշակի սխալներ կամ չկատարված քայլեր, այդ իսկ պատճառով ցանկացած դեպքում ինչ ծրագիր էլ լինի, մենք չենք քննարկում, չենք լսում: Նաև խմբակցության ղեկավարի խոսքում՝ որպես քննադատություն, ներառված էին այն խնդիրները, որոնք ունենք, բայց մենք մեր ծրագրի մեջ հենց այդ խնդիրներն էլ ֆիքսել ենք և ասել ենք, որ լուծում ենք տալու: Կային, իհարկե, առարկայական առաջարկություններ, բայց նաև էմոցիոնալ ելույթներ՝ ոչ կոռեկտ, անձնական և ոչ հեռանկարային: Ուղղակի խորհուրդ, հորդոր՝ դա ճիշտ չէ»:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր խմբակցության և մեր դաշնակից գործընկերներին՝ հնչեցրած գնահատականների և աջակցության համար:

Երկու խոսք ասեմ այսօրվա կառավարության և մեր թիմի մասին: Գուցե մի քիչ անհամեստ հնչի, բայց կուզենամ անպայման ճիշտ հասկացված լինել. հավաքվել է բավական ազնիվ, պարկեշտ մարդկանց թիմ: Շատ լավ մթնոլորտ է ձևավորվել՝ աշխատանքային, բաց, գործընկերային, ազատ: Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի լինեն կառուցողական առաջարկություններ, քննարկումներ՝ ոչ թե առիթից առիթ, այլ ամենօրյա ռեժիմով: Ընդ որում, այդ թիմը կազմված է մարդկանցից, ովքեր մեր երկրին ծառայելու և լավ գործեր անելու ցանկություն ունեն:

Կառավարության ծրագրի վերաբերյալ. մեր պատկերացմամբ՝ մենք կազմել ենք շատ աշխատունակ, շատ պոտենցիալ և հաշվարկված ծրագիր: Ունեցել ենք ներքին բանավեճեր, քննարկել ենք մասնագետների հետ և ոչ միայն հայ մասնագետների: Սա պրոֆեսիոնալ ծրագիր է, որը մեր պետությունը փոխելու է դեպի լավը՝ հիմնված է մեր մշակույթի, ավանդույթների, ընտանեկան արժեքների վրա և միևնույն ժամանակ ժամանակակից և հասկանալի աշխարհի համար: Կրկին ուզում եմ ասել, որ մենք բաց ենք և շահագրգռված ցանկացած հարթակում, թե´ կառավարությունում, թե´ այստեղ համատեղ աշխատելու համար:

Կառավարության թիմն այսօր, իհարկե, աջակցության կարիք ունի այն առումով, որպեսզի այն, ինչ նախատեսել ենք, իրագործվի: Չնայած այստեղ մեր գործընկերները, խմբակցությունները հայտարարել են իրենց դիրքորոշումը, թե ինչպես են քվեարկելու, և գուցե այդ առումով կոչ անելը մի փոքր անհեռանկարային է, բայց ուզում եմ կոչ անել, որպեսզի յուրաքանչյուրն ինքը գնահատի՝ մեր ծրագիրն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, իր միջով անցկացնի, իր խղճով անի և ոչ միայն քաղաքական նկատառումներից ելնելով քվեարկություն կատարի: Կրկին ծրագրին անդրադառնալով՝ ասեմ, որ շատ ենք աշխատել դրա վրա, և հստակ պատկերացնում ենք՝ ինչ պետք է անենք: Բոլորին շնորհակալություն և լավ տրամադրություն», - ասաց նա:

Տեսանյութը՝ «A1plus.am»-ի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>