Հայաստանի 8 բնակավայրերում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով մեքենաների համար
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպարտային միջոցների համար փակ են։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

