Միցոտակիսը Թուրքիային մեղադրել է փախստականների խնդիրը որպես գործիք օգտագործելու մեջ
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փախստականների խնդրի հետ կապված բանավեճի է բռնվել հոլանդացի լրագրող Ինգեբորգ Բյուգելի հետ։
Միցոտակիսին լրագրողի ուղղած «Ե՞րբ եք դադարելու ստել միգրանտներին ետ ուղարկելու և Հունաստանում գտնվող փախստականների հարցերում» հարցին նա զայրալից պատասխան է տվել և փախստականների այժմեական վիճակի մեջ մեղադրել է Թուրքիային։
«Հունաստանին մեղադրելու փոխարեն պետք է մեղադրել նրանց, ովքեր համակարգված կերպով օգտագործում են ներգաղթի խնդիրը որպես գործիք՝ անվտանգ երկրից մարդկանց ստիպելով հայտնվել անելանելի դրության մեջ։ Ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիայում մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պետք է մեղադրել ուրիշներին, ոչ թե մեզ»,-ընդգծել է Հունաստանի վարչապետը։
Աղբյուր` Ermenihaber.am