Մեր տղաները ձմեռնամուտին ընդառաջ իրենց դիրքերը բարելավել են, հակառակորդն անհանգստացել է. Գորիսի փոխհամայնքապետ
Նախօրեին լարված իրավիճակ է ստեղծվել Սյունիքում հայ–ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Սեւ լճի հատվածում։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։
«Մեր տղաները ձմեռնամուտին ընդառաջ իրենց դիրքերը բարելավել են, հակառակորդն անհանգստություն է դրսեւորել, փորձել են իրենք նույն կարգավիճակն ապահովել, բայց մեր տղաները գեղեցիկ ձեւով հակազդել են եւ չեն թույլատրել, որ հակառակորդն իր նպատակին հասնի։ Ամեն ինչ նորմալ է, ոչ մի միջադեպ եւ ընդհարում չի եղել, եւ ամրաշինական աշխատանքներ չեն եղել, այլ դիրքերի բարելավում։ Մենք ռուս սահմանապահների հետ համագործակցում ենք։ Իրավիճակը նորմալ է, լարված չէ»,– ասաց Գորիսի փոխհամայնքապետը։

