Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

«Արյունդ եմ, իմ սեր. երակներովդ հոսելու եմ էնքան, մինչեւ ամրանաս ու ոտքի կանգնես»․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր, հուզիչ գրառում է կատարել, որում կիսվել է «վիրավոր» հայրենիքի, երկրի հանդեպ իր սիրո, ներկայի մասին մտորումներով։

«Ամեն օրս քո գրկում ապրում եմ կյանքիս վերջին օրվա նման... Խելագարի պես՝ ամբողջ ուժով քեզնից կառչած: Վախենում եմ էս մի կտորդ էլ պոկեն, նվիրեն, խլեն. թողնեն ինձ անքեզ:

Թե դու չլինես՝ ու՞մ եմ պետք իմ ապրած օրերով ու անմիտ մտքերով. անգո ու անէ: Ում ենք պետք բոլորս՝ առանց քեզ:

Ես՝ անթաղ մարմին, դեգերող հոգի, մոլորված մի սիրտ...ախր առանց քեզ կյանք չկա, սիրտ չկա, նույնիսկ մահ չկա... անիմաստը կա միայն, գոյությամբ անիմաստն ու էությամբ անօգուտը:

Դարձանք անօգուտների ազգախումբ...

Ներիր, որ ընկճվում եմ, ընկրկում եմ, ընկնում եմ, ներիր, որ հուսահատ՝ ինձ փոթորիկներին տված ապրում եմ, ու ցավերս թաքուն պահած խարխափում՝ չիմանալով քեզ ոնց օգնել, ոնց փրկել:

Ես ու դու մենակ ենք: Մենակ: Աշխարհի ու ցավերի դեմ՝ մենակ:

Մենակ՝ինչպես դատարկ քաղաքում ոռնացող քամին, որ ամեն ծակուծուկ գիտի, բայց տուն չունի, մարդ չունի... ցավ ունի միայն, ոռնում է:

Ես ու դու մենակ ենք՝ էն հավերժական մենակությամբ, որով ապրում է որդուն կորցրած մայրը, հերոսին գերեզման դրած հայրը կամ ընկերը՝ ինքը խրամատում թաղված, ու չիմանալով՝ո՞ր ընկերոջը հանի մի կերպ. ո՞ր մեկին ախր....

Իմ հավերժական սեր. առանց քեզ էլ ի՞նչ կյանք կամ սեր:

Ծիծաղում, բարոյազրկում ու ծաղրում էին մեր սերը, «ժամանակակից» չէր, ոմանց քիմքին հարմար ու մարսելի չէր:

Տխմարներ:

Ես ու դու՝ նույն զարկն ու նույն վանքն ունենք, նույն ցավն ու խաչը, նույն բացն ու նույն հացը, նույն լացն ու մորմոքը, կորուստն ու ճաքը, նույն հույսն ու հավատը, տո նույն թշնամին:

Ո՞նց են ապրում առանց քեզ:

Արյունդ եմ, իմ սեր. երակներովդ հոսելու եմ էնքան, մինչեւ ամրանաս ու ոտքի կանգնես: Իսկ հետո...«Հետո»- ն հավերժ գոյությունդ է՝ իմ կյանքով լինի, թե մահով:

Երկիրս՝ վանքերով ու սրբացած հերոսների մասունքներով լի անվերջանալի խրամատ. ես իրավունք չունեմ հոգնելու: Դու էլ:

Քանի արյան կանչը կա, հոգու ցավը, սրտի տաքը, կյանքի աղը, ցավի դաղը ու մի բուռ մնացած երկիրս կորցնելու վտանգը կա՝ խփելու եմ զանգը, որ արթուն մնանք, որ չբթանանք, որ չմոռանանք: Ու չներենք:

Դավաճանին չներենք:

Թշնամուն չներենք:

Մոռացողին եւ ուրացողին չներենք:

Հողի մեջ սերմեր դարձած հերոսներին չմոռանանք, ու հանուն նրանց էլ չներենք:

Երկիր ջան, կնճռոտ ու ալեկոծ իմ դրախտ, ծով էի սիրում, բայց պարզվեց Աշխարհի բոլոր ծովերն ընդամենը մի բուռ աղ են՝ բաց վերքիս դրած... եթե դու չկաս:

Եղիր, երկիր ջան, եղիր, դու միայն եղիր», - գրել է հաղորդավարուհին, ապա հավելել «#Հայաստան», «#նոյեմբերի9» հեշթեգները։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>