«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը
31
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն

Պետությունը վաճառել է թամանյանական շենքն ու մի կողմ քաշվել

«Հրապարակ»-ը գրում է. «Մարգարյան ծննդատան շենքի հարեւանությամբ՝ Արամի 54 հասցեում, սեւ տուֆից մի շինություն կա, որն օրեցօր կորցնում է գեղեցկությունը եւ փլատակի վերածվում: Շքեղ պատշգամբի տակ կանգնելը վտանգավոր է դարձել: Այնքան խարխուլ է, որ երկար նայելիս թվում է՝ հիմա գլխիդ կփլվի: 

Նախկինում՝ դեռ կոմունիստներից առաջ, 1860 թվականին, շենքը երկհարկանի է եղել: Այստեղ ռուսական կայսերական բանկ է եղել, որը հեղափոխությունից հետո դարձել է Հայաստանի առաջին հանրապետության պետական բանկ, 1930-ականների սկզբին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանն ավելացրել է երրորդ հարկը, լայնացրել տարածքը՝ հավատարիմ մնալով շենքի հին տեսքին: 1919 թվականից բանկի փոխարեն Արամի 54-ում հիվանդանոց էր գործում, քաղաքային երկրորդ կլինիկան, որն այսօր էլ կա եւ կոչվում է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ, որը նախկինում պատկանում էր պատգամավոր Սեյրան Սարոյանին: 

Գլխավոր մուտքը, որի վրա հիմա էլ մոր եւ մանկան քանդակ կա, Մաշտոցի պուրակին է նայում: Այն փակ է: Պատին փակցված է խորհրդային տարիներից մնացած ցուցանակ՝ «Պահպանվում է պետության կողմից»: Բայց եթե այս տեմպերով «պահպանվի», շենքը շուտով ուղղակի կվերանա Երեւանի քարտեզից: Քաղաքապետարանում, որը պետք է գոնե տեղյակ լինի մայրաքաղաքի պատմական շենքերի ճակատագրից, Արամի 54-ի մասին տեղեկություն չունեն, թե ով է սեփականատերը, եւ ինչ է լինելու հետո: 

Լրատվության վարչությունից մեզ ասացին, որ Երեւանի պետական բանկի շենքը ներառված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, հետեւապես պետք է դիմել կրթության եւ մյուս բաների նախարարություն, քանի որ նախարարությունն է զբաղվում հին շենքերի պահպանությամբ: Նախարարության խոսնակը գրավոր հարցում պահանջեց, «քանի որ հարցը հրատապ չէ եւ կարող է սպասել»: 

ՀՀ կառավարության որոշմամբ, Արամի 54 հասցեում գտնվող շինությունները սեփականության իրավունքով պատկանում են «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ին: Իսկ շենքի սեփականատերն առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն է: Մի երկու տարի առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել էր, որ մտադիր է պահպանել շենքի հին տեսքը, սակայն այս պահին այդ շենքի հետ կապված որեւէ ծրագիր չունի:

Մենք հետաքրքրվեցինք պարոն Քուշկյանի մամուլի քարտուղարից, թե արդյոք արդեն որոշե՞լ են շենքի ճակատագիրը, շենքի հետ կապված՝ ունե՞ն ինչ-որ ծրագրեր: «Շենքի հետ կապված ոչինչ չի փոխվել»,- եղավ պատասխանը: 

Իհարկե, սա սեփականատիրոջ գործն է, եւ նա մեղավոր չէ, որ պետությունը, վաճառելով նրան մշակութային հուշարձանը, որեւէ պարտականություն չի նշել պայմանագրում: Փաստորեն, մեզ մնում է ապավինել սեփականատիրոջ բարոյականությանն ու սպասել, որ նա կպահպանի պատմական հուշարձանը, ու շենքը երբեւէ կծառայի նաեւ երեւանցիներին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>