Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը

Մեր երազները կապված պիտի լինեն Հայրենիք վերադարձնելու հետ. Սա է մեր տղաների պատգամը. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Տավուշ գյուղում մասնակցել է խաչքարի օծման արարողությանը։ Նրա խոսքը ներկայացնում ենք ստորև․

«Ինչի՞ համար են նահատակվել մեր սիրելի զավակները․ ի՞նչ արժեքի համար, ո՞ւմ կյանքի բարելավման համար, ո՞ւմ սոցիալ-տնտեսական վիճակի զարգացման համար, ո՞ւմ ճանապարհները բացելու համար, ո՞ր ապրանքների գները էժանանալու կամ թանկանալու համար, ո՞ր առևտուրը զորացնելու համար, ո՞ր շուկան ավելի լավը դարձնելու համար․ սրա համար չեն նահատակվել իրենք։

Իրենք գնացել են գիտակցված, ամբողջական նվիրումով, իմ և ձեզ համար, և մեր վեհագույն արժեքի՝ մեր Հայրենիքի, մեր պետության, մեր արժանապատվության, մեր գոյության, և, ընդհանրապես, մեր կյանքի իմաստի համար։

Սրա համար են նահատակվել, որը մենք մոռանում ենք կամ մոռացնում են։ Սրա հետ առնչվելը սարսափելի է․ ինչպես կարող եմ ես ապրել, երբ գիտեմ, որ ինձ համար իմ սիրելի եղբայրները կյանքի գնով են վճարել։

Մենք, ազգովի լծված լինելով հայրենական պատերազմի, տեսիլքն ու ակնկալիքը, ձգտումը և ցանկությունը, մղումն ու զոհաբերությունը ունեինք միայն հաղթանակի ելք տեսնելու։ Դժբախտաբար մենք պարտության դառն ճաշակն ունեցանք։ Անկախ մեր կամքից, անկախ մեր ցանկությունից, անկախ մեր տղաների՝ զոհաբերության մղվելու անհագ ցանկությունից մենք պարտվեցինք։

Մեր պատմությունը դարձավ մեր հերոսների անհատական պատմությունը և ոչ թե մեր հավաքական նկարագիրը, մեր տղաների պատմությունը, ովքեր երբեք թիկունքով չդարձան թշնամուն, այլ մեկնեցին հաղթանակի տեսիլքով։

Մենք իրենց, հենց իրենց հաղթանակ ենք պարտք, մենք իրենց երկիր ենք պարտք, մեր գոյությանն ենք պարտք երկիր։

Ովքեր չեն մտածելու սրա մասին ամեն օր՝ առավոտյան արթնանալիս կամ գիշերն անկողին մտնելիս (եթե կարողանում են), և իրենց աղոթքն ու մղումը և ինքնակրթությունը չպիտի լինի այդ պարտքը վերադարձնելը, նրանք ոչ գոյություն ունեն մեր կյանքում, ոչ էլ կապ ունեն մեր կյանքի հետ։

Ինչ ծանրություն կա այսօր մեր ուսերին և գիտակցության մեջ։

Ո՞րն է մեր երազը։ Ի՞նչ երազ պետք է ունենա հայ մարդը՝ մեծ տուն ունենա՞լ, մեծ մեքենա ունենա՞լ, լավ հաց ունենա՞լ, լիքը սառնարան ունենա՞լ։

Սրա հետ չպիտի կապված լինեն մեր երազները, սրանք հարակից երևույթներ են, որոնք մի օր կլինեն, մի օր չեն լինի։

Մեր երազները կապված պիտի լինեն Հայրենիք վերադարձնելու հետ, արժանապատվությամբ ապրելու հետ, հայի նկարագիրը, որի մեջ կեղծիք ենք դրել, սուտ ենք դրել, ինքնաարդարացում ենք դրել, այս նկարագիրը մաքրելու հետ, մեր եղբայրության հետ, մեր՝ մեկ տեսիլք ունենալու հետ, մեկ հայացք, մեկ սեր, մեկ աղոթք, մեկ հավատք, մեկ ճանապարհ, մեկ տունունենալու հետ։

Սա է մեր տղաների պատգամը։ Ես ամեն օր իրենց այդպես եմ լսում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>