Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ պետական խոշոր գնումների հաղթող. Տեսանյութ

Civilnet.am-ը գրում է. «Հոկտեմբերի 20-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պայմանագիր է կնքել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ մի շարք ավտոճանապարհների վրա իրականցվող հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայություններ իրականացնելու համար:  

Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է կատարի Երևան-Սևան -Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման, Գյումրի-Արևիկ-Այգեբաց-Վարդաքար, Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման ավտոճանապարհների վրա իրականացվող հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողություն:

Նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր արժեքն է 28 882 082 դրամ կամ մոտ 60 000 դոլար։

«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն ունի 20-ից ավելի բաժնետեր։ Սակայն բաժնեմասերի գերակշիռ մասը՝ 88,1 տոկոսը, 2020-ի ապրիլի 16-ից պատկանում է Բագրատ Սամվելի Բադալյանին։ Ըստ հայտարարագրի՝ Բադալյանը տասը տարի ժամկետով իր բաժմեասերը հավատարմագրային կառավարման է հանձնել կնոջը՝ Մարգարիտա Ագանիսյանին:

Վերջին չորս ամսում՝ հուլիսից մինչ օրս, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, կնքել է վեց պայմանագիր։ Այդ պայմանագրերով ձեռք է բերվել հեղինակային հսկողության ծառայություններ։ Առանց մրցույթի կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքն է 148 903 002 դրամ կամ 307 000 դոլար:

Միայն այս տարվա ընթացքում, երբ Բադալյանը գործադիրում է, «Ճաննախագիծ ինստիտուտի» հետ կնքվել է 18 պայմանագիր՝ ընդհանուր  404 432 320 դրամի կամ մոտ 834 000 դոլարի։

Ընկերության հետ պայմանագրերի մեծամասնությունը կնքել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որտեղ Բադալյանը նախկինում եղել է նախարարի տեղակալ։ 

Հուլիսի 4-ին ՍիվիլՆեթը Քո գրպանից հաղորդման շրջանակում անդրադարձել էր նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, հոկտեմբերի 7-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Բագրատ Բադալյանի բիզնեսներին և պետական գնումներում դրանց հաջողություններին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>