Կրեմլում մեկնաբանել են Ղարաբաղի հարցով առաջնորդների հանդիպման հեռանկարը
Դիտել նաև
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ
Կրեմլն արձագանքել է Բայդենին
Մոսկվան Ուկրաինայի շուրջ միջուկային փորձարկումնե՞ր կանցկացնի. Կրեմլի արձագանքը
Կրեմլն արձագանքել է Կադիրովի հնարավոր հրաժարականի մասին լուրին
Կրեմլը կտրուկ գնահատականներ չի տա Պուտինի հասցեին Բայդենի նոր հարձակումներին՝ նրա ագրեսիվությունը չհրահրելու համար
Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ընդունման 1 տարվա կապակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումներ նախատեսված չեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր ոչ մի շփում նախատեսված չէ», – լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պլանավորվում են արդյոք երեք երկրների ղեկավարների շփումները պայմանավորվածությունների ընդունման 1 տարվա կապակցությամբ:
Նա հստակեցրել է, որ Մոսկվայի շփումը Բաքվի և Երևանի հետ տեղի է ունենում տարբեր մակարդակներում։
«Ինչ վերաբերում է երեքով շփվելուն, ապա եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- հավելել է Պեսկովը։
Նրա խոսքերով՝ ներկայում կոնկրետ պայմանավորվածություններ չկան։
Zham.am

