Այսօր է որոշվում այն ապագան, որի համար հետո բոլորը պատասխան են տալու․ Արամ Վարդևանյան. Տեսանյութ
Դիտել նաև
Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
Պառակտումի փորձերին մենք պետք է հավաքաբար ասենք՝ ոչ. Արամ Ա
ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում
Տեր Արամը հարցաքննվել է
Մենք հասել ենք այն կետին, երբ Սահմանադրական դատարանը ոչ թե դիրքորոշում է արտահայտում, երբ դատարաններոը ոչ թե դատական ակտ են կայացնում, այլ որոշում են մեր պետության լինել-չլինելը, «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Այսօր է որոշվում այն ապագան, որի համար հետո բոլորը պատասխան են տալու։ Այսօր է գրվում այն պատմությունը, որը հնարավոր չէ ոչ իրավաբանորեն բողոքարկել, ոչ էլ՝ չեղարկել։
Վաղն արդեն ուշ է լինելու, վաղվա արդարացումները ոչ ոք չի լսելու, վաղն արդեն չկա, երբ այսօր արդեն գոյության պայքար ենք մղում»։

