Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման օրվա շուրջ պայմանավորվածություն առկա չէ․ Պեսկով
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում (տեսանյութ)
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում
Ջեֆրի Սաքսը բացահայտել է Փաշինյանի ընկեր Մակրոնի կեղծավոր դեմքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև եռակողմ տեսակապով հանդիպման համար աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ Պեսկովի, կոնկրետ պայմանավորվածություն հանդիպման օրվա հետ կապված այս պահին առկա չէ։
«Հստակեցնեմ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի տեսակոնֆերանսի թեմայի մասին: Իրոք, մենք հաստատում ենք, որ աշխատանքներ են տարվում նման հանդիպում նախապատրաստելու ուղղությամբ: Բայց այստեղ ուզում ենք նշել, որ չկան ստույգ պայմանավորվածություններ և ըմբռնում, երբ կարող է նման տեսակոնֆերանսը կայանալ. այս աշխատանքը շարունակվում է»,- ասաց նա։
Zham.am

