Այս պահին Նոյեմբերի 9-ին հանդիպելու որեւէ պայմանավորվածություն չկա. Փաշինյան. Տեսանյութ
Դիտել նաև
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան
Այս պահին Նոյեմբերի 9-ին հանդիպելու որեւէ պայմանավորվածություն չկա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ խոսել է միջանցքի թեմայից եւ ասել է, որ թեման փակված է եղել դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ին. «Պիտի արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում ՌԴ դիրքորոշման հրապարակայնացումը, որովհետեւ իրականում ՌԴ-ն այլ դիրքորոշում չի ունեցել»:
Խոսելով «3+3» ձեւաչափի մասին , նա ասել է, որ այդ հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված քննարկվում են այլ ֆորմատներով:
Փաշինյանը նաեւ ասել է, որ իր վարչապետ ընտրվելուց հետո չի եղցել գեթ մի դեպք երբ ինքը մերժի բանակի համար որեւէ գնում:

