Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

«Գերեզմանոցային» թեժ կրքեր Փարաքարում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս Փարաքար համայնքի մի քանի բնակիչներ դիմել են «Փաստին»՝ բողոքելով, որ Փարաքար համայնքի գերեզմանատանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, արհեստական թումբ է սարքել, գլխաքար դրել՝ իբր այդտեղ մարդ կա թաղված: Նրանց խոսքերով, սակայն, նա ուղղակի զավթել է այդ տարածքը՝ որպես գերեզմանոցի տեղ:

«Օրերս մարդ էր մահացել, նրան պետք է տեղ հատկացվեր, և հենց այդ ժամանակ էլ բացահայտվել է, որ նման բան է տեղի ունեցել: Մարդիկ հետաքրքրվել են, թե ով է այդտեղ հուղարկավորված, գերեզմանատան պահակն էլ ասել է, թե ոչ ոք, Արշակն է սա արհեստական ձևի սարքել: Տղաները գիշերով գնացել են համոզվելու, որ իրոք այդպես է: Թմբի տեսքով հողը գիշերով բացել են, տեսել են, որ տակը գրունտ է, փորված չէ, իսկ հողի տակ էլ աղբ է: Ստացվում է, որ ուղղակի հող է բերել լցրել այդ տարածքում, չորս փայտ խփել, գլխաքար դրել և սարքել արհեստական գերեզմանոց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնակիչներից մեկը:

Ընդգծում է՝ սա կարող են հաստատել թե՛ մոտակա համայնքների բնակիչները, թե՛ պահակը, թե՛ գերեզմանոցի տարածքում բնակվող զույգը: Ի դեպ, բնակիչներն ասում են, որ տեղեկություններ ունեն, թե նման մի տարածք էլ ունի գերեզմանատան ավելի խորքում: «Կասկածներ ունենք, որ նա այդ տարածքները վաճառելու է, գուցե նաև հետագայում գտնենք մարդկանց, ովքեր անցյալում նրանից գնել են ինչ-որ տարածքներ»,- թերթի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը, որն այնուհետ, որպես ասվածի ապացույց, նաև լուսանկարներ ուղարկեց թերթին:

«Փաստը» կապ հաստատեց նաև Արշակ Մկրտչյանի հետ՝ լսելու նրա տեսակետն այս պատմության մասին: «Նախկինում դա եղել է քարհանքի տարածքը, հետո հանքը դադարել է աշխատել: Դիմել եմ Մերձավանի համայնքապետին, վերջին 10 տարվա մեջ խնդրել, 3-4 տեղ եմ վերցրել: Գերեզմանոցը Փարաքարինն է, բայց քանի որ նախկինում եղել է հանքի տարածք, հիմա դա մտել է Մերձավանի վարչական տարածքի մեջ: Ոչինչ ինքնագլուխ չեմ արել: Գերեզմաններից մեկը տրամադրել ենք 30-ամյա երիտասարդ աղջկա ընտանիքին, նա այդտեղ է հուղարկավորված, տարածքն իր ընտանիքինն է: Տրակտորը, որ բերել էինք, հսկայական տարածք ենք մաքրել, այդ տարածքում օրեր առաջ նաև մեր հարևանին են հուղարկավորել, ես հո չեմ գնա, ասեմ՝ տարածքը ես եմ մաքրել: Փորձում են այսպիսի պատմություններով մեզ վարկաբեկել: Մեր ընտանիքը միշտ օգնել է մարդկանց, կանգնած ենք եղել նրանց ու մեր համայնքի կողքին, բազմաթիվ բարեգործություններ ենք արել»,ասում է Արշակ Մկրտչյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>