Էրդողանի գնալու ժամանակը եկել է. Դավութօղլու
Դիտել նաև
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ
Փաշինյանին աջակցելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությո՞ւն է առաջացել
Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին. Էրդողան
Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի վիճակագրական վարչության կողմից տվյալների ներկայացնելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ։ Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն փոքրիկ տեսահոլովակով հանդես է եկել Թուրքիայի վիճակագրական վարչության բերած տվյալներին՝ շեշտելով, որ ներկայացրած 20 տոկոս ինֆլյացիան իրականության հետ կապ չունի, քանի որ բոլոր ապրանքները առնվազն 30-70 թանկացել են։
«Եթե իրական ինֆլյացիան այդ թվից ավելին է, ուրեմն իշխանության գնալու ժամանակը եկել է»,–ասել է Դավութօղլուն։
Հետաքրքիր է, որ Դավութօղլուի կողքին ելույթի ժամանակ եղել է ավազե ժամացույց, որի ներսում ավազը արագ դատարկվել է։
Zham.am

