ԱԺ նախկին աշխատակիցը հայց է ներկայացրել աշխատակազմի դեմ
Ազգային ժողովի նախկին աշխատակից Աշոտ Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ դատարանը աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի՝ 2021թ. սեպտեմբերի 3–ի հրամանն իրեն պաշտոնից ազատելու մասին անվավեր ճանաչի: Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ։
NEWS.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ասաց, որ ծանոթ է գործին։ «Աշխատակցի 65 տարեկանն այս տարի էր լրացել, իսկ օրենքը թույլատրում է 65 տարեկանը լրացած մարդու աշխատանքային պայմանագիրը չերկարացնել։ Բայց ասեմ, որ նրա 65 տարեկանը լրանալուց հետո, մենք ևս վեց ամսով երկարաձգել էինք աշխատանքային պայմանագիրը»,- նշեց նա։