Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Պատերազմ Արցախում
Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը

ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել Արցախի դեմ սանձազերծված գործողությունները. Լ. Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ ԵԱՀԿ աշնանային նստաշրջանում ունեցած ելույթը՝ հայերեն և անգլերեն տարբերակներով:

Հարգելի նախագահ, գործընկերներ,

Մեր օրակարգի հիմնական սևեռումը Աֆղանստանն է, և, իրավամբ, տարածաշրջանում հետագա նոր առճակատումները կանխելու և երկարատև լուծումների հասնելու համար անհետաձգելի գործողություններ և որոշումներ են անհրաժեշտ։ Սակայն պիտի նշեմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները նույնքան կարևոր են և դրանք պահանջում են հավասարակշռված որոշումներ՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային սկզբունքների վրա։

ԵԱՀԿ-ի՝ որպես անվտանգության և կայունության հարցերով զբաղվող և պատասխանատու կազմակերպության ուշադրությունն եմ ուզում բևեռել Հայաստանի և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող նոր իրողությունների վրա։ Գրեթե մեկ տարի առաջ Հայաստանն ու Արցախը բախվեցին Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած ագրեսիային, ուր Թուրքիան անմիջական մասնակից էր և հովանավորում էր միջազգային ահաբեկիչների։ Խախտելով միջազգային օրենքներ և մարդու իրավունքներ՝ ադրբեջանական բանակի կողմից իրականացվեցին սարսափելի հանցագործություններ, կիրառելով քիմիական զենք, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ավերելով և ոչնչացնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։ Մեկ տարի առաջ ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը կասեցրեց ագրեսիան, սակայն անվտանգության հարցերը շարունակում են մնալ չլուծված։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ, ավելին, արդեն 5-րդ ամիսն է, ինչ ադրբեջանական զորքերը՝ խախտելով ՀՀ պետական սահմանները՝ օկուպացրել են Հայաստանի տարածքներ։

Ցավոք, ԵԱՀԿ-ն լռեց կամ անկարող եղավ դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած գործողությունները։ Մենք նաև նախազգուշացրել էինք ԵԱՀԿ-ին և անդամ պետություններին, որ, եթե չկարողանանք այս խնդրին ճիշտ և համակողմանի անդրադառնալ, ապա մենք կունենանք օտարերկրյա ահաբեկիչների և ջիհադիստների ներգրավման ավելի ու ավելի շատ դեպքեր, իսկ ԵԱՀԿ տարածքում վերջիններս կդառնան իշխանություն ձևավորելու և քաղաքական նպատակներ հետապնդելու միջոց:

Աֆղանստանի օրինակը շատ խոսուն է։

Ի վերջո, շեշտելով և վերահաստատելով Հելսինկյան Եզրափակիչ ակտի հայտնի սկզբունքները՝ ուզում եմ ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող լուծված համարվել ագրեսիայի կամ պատերազմական ճանապարհով։

ԼՂ հակամարտությունը սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո իր արդար հանգուցալուծմանը՝ որը պետք է հենվի Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման վրա, ներառի տեղահանված բնակչության երաշխավորված և անվտանգ վերադարձը իրենց բնակավայրեր, ինչպես նաև տարածաշրջանի պատմական և կրոնական ժառանգության պահպանումը: Տիկնայք և պարոնայք, մենք կարող ենք կանխել ապագա բռնություններն ու հանցագործությունները, եթե այսօր իսկ պայքարենք դրանց դեմ։

04․11․2021

Dear colleagues, Although our main focus is Afghanistan, and it requires urgent actions to prevent the region from new confrontations and to reach long-lasting solutions, the security challenges within the South Caucasus region are just as vital and require well balanced decisions based on international law and principals. As an organization with a wide range of security-related responsibilities, I would like to drive your attention on new realities around Armenia and Artsakh Republic. Almost one year ago Armenia and Artsakh faced the aggression unleashed by Azerbaijan with the direct participation of Turkey and Turkish-backed foreign terrorists. Violating international human rights and laws the Azerbaijani army committed horrendous crimes, using chemical weapons, targeting civilian infrastructures, as well as vandalizing and destroying the Armenian cultural and religious heritage on the territory of Nagorno-Karabakh.

The November 9 statement signed one year ago stopped the aggression, but security issues still remain outstanding. The Nagorno-Karabakh conflict is not resolved, what’s more, for almost 5 months, Azerbaijani troops have been breaking the state boarders and keeping Armenia’s territories occupied. Unfortunately, the OSCE has remained silent or has been unable to condemn the actions of Azerbaijan and Turkey against the people of Artsakh. We have also warned the OSCE and its participating States that if we fail to address this issue properly and decisively, we will be having more and more cases of the use of foreign terrorist fighters and jihadists as a means for projecting power and promoting political goals in the OSCE area. And today the issue of Afghanistan is a case in point. Finally, reaffirming the well-

Finally, reaffirming the well-known principles of the Helsinki Final Act, I would like to stress that the right of the people of Artsakh to self-determination cannot be considered resolved through aggression. The NK conflict awaits its just resolution under the auspices of the Minsk Group Co-Chairs which must include the determination of the status of Artsakh on the basis of the realization by the people of Artsakh of their inalienable right to self determination; the guaranteed safe and dignified return of the displaced population to their homes; and the preservation of the region’s historical and religious heritage.

Dear colleagues, we can prevent current and upcoming crimes and violations only standing against to nowadays crimes and violations.

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>