ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Մայր Աթոռը պաշտոնապես դիմել է Մոսկվայի պատրիարքությանը

Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտ Ալեկսիյ Նիկանորովը Baku TV-ին տված հարցազրույցում մեղադրել էր հայերին եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն՝ Աղվանքի եկեղեցու ուծացման եւ գլխատման, վերջինիս պատմության եւ ունեցվածքի` ասել է թե` Արցախի բոլոր եկեղեցիների ու վանքերի` Դադիվանքի, Գանձասարի եւ մյուսների յուրացման մեջ: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆՆ ասաց, որ երեւույթն անընդունելի է։

Ակնհայտորեն աղավաղվում են պատմական իրողությունները եւ այլ լույսի ներքո մատուցվում հանրությանը: Ցավալի է, որ դա արվում է Ռուս եկեղեցու սպասավորի միջոցով։ Դժվար է ասել, թե` ինչո՛ւ, թերեւս` քաղաքական դրդապատճառներով: Պետք է դիտարկել նույն տրամաբանության մեջ, ինչպես եւ պատմական Արցախ աշխարհի նկատմամբ Ադրբեջանի շարունակական հավակնությունները։

Մայր Աթոռը պաշտոնապես դիմե՞լ է Ռուս ուղղափառ եկեղեցուն` պարզաբանում ստանալու համար` իր անձնակա՞ն, թե Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումն է հայտնել վարդապետ Ալեկսիյ Նիկանորովը:

– Մատնանշված հարցազրույցի առիթով Մայր Աթոռը պաշտոնապես կապ է հաստատել Մոսկվայի պատրիարքություն եւ իր տեսակետները փոխանցել երեւույթի վերաբերյալ։ Հստակ է, որ արտահայտված դիրքորոշումներն անհատական են։

Այնուամենայնիվ, կա՞ որեւէ բացատրություն, թե ինչպես կարող է Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը չարտահայտել իր իսկ եկեղեցու տեսակետը, իսկ եթե պաշտոնական տեսակետն է հայտնում, ինչպե՞ս սա հասկանալ:

– Կարծում եմ` մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել Ադրբեջանում գործող տարբեր կրոնական հարանվանությունների առաջնորդների գործողություններին, ականջալուր` նրանց հայտարարություններին, կոչերին եւ տեսակետներին։ Հերթական այս հարցազրույցը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում` իբրեւ հետեւանք Ադրբեջանում տիրող իրավիճակի։ Վարդապետը հարցազրույցում, ինչպես եւ նշում է, ներկայացնում է իր գիտական աստիճանի համար Աղվանքի եւ նրա պատմության վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքներն ու սեփական եզրահանգումները, որոնք, հասկանալի է, որեւէ կապ չունեն Ռուս եկեղեցու դիրքորոշումների հետ, սակայն, ցավոք, շահարկվում են քաղաքական նպատակներով։ 

Մոսկվայում կայացած հոգեւոր առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկում ծավալվե՞լ է մեր եկեղեցիների ծագումնաբանության եւ «ալբանական» որակելու ադրբեջանական փորձերի վերաբերյալ:

– Վերոհիշյալ հարցերը` առնչված Արցախում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգեւոր ժառանգությանը, քննարկման նյութ դարձել են ինչպես Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ հանդիպմանը, այնպես եւ հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը։ Հայկական կողմն այս կապակցությամբ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը` պատմությունը աղավաղելու եւ հայկական սրբատեղիները «յուրացնելու» այս փորձերի վերաբերյալ։

Ի՞նչ քայլեր է արվում, որ պատմությունը չփորձեն նենգափոխել ոչ միայն մեր թշնամիները, այլեւ՝ ռազմավարական դաշնակիցները:

– Ես, անշուշտ, կխմբագրեի Ձեր հարցումը, որովհետեւ որեւէ անհատ եկեղեցականի տեսակետը վերագրել ողջ Եկեղեցուն, պատշաճ չեմ նկատում, եւ, ինչպես վերը նշեցինք, դա այդպես չէ։ Ռուս Օրթոդոկս եկեղեցին քաջ գիտակցում է եկեղեցաբանական ու կանոնական առումներով հարցի ողջ նրբությունը։ Ինչ վերաբերում է հարցի մնացյալ հատվածին, ապա հայերս պետք է տեր կանգնենք մեր ժառանգությանն ու պատմությանը եւ չանդրադառնանք դրանց միայն նման օրհասական պահերին։ Հայագիտական շրջանակներում պետք է այս առումով լուրջ աշխատանք տարվի, եւ արդյունքները հանրահռչակվեն. այսօր մեզանում քիչ են Աղվանքի եւ Աղվանից եկեղեցու պատմությամբ զբաղվողները։ Սակայն անգամ վերջիններիս ուսումնասիրությունները հասու չեն աշխարհին։ Այսօր հակազդելու պայքարի մեջ առյուծի բաժինը տեղեկատվությանն է պատկանում։ Ուստի` մենք պետք է գտնենք արդյունավետ ուղիները՝ ճշմարտությունը մատուցելու ողջ աշխարհին։ Սա միայն իր ժառանգությունը պաշտպանող Հայոց եկեղեցու, կամ իր գիտական թեզերը ներկայացնող որեւէ հայագետի, կամ Արցախի Հանրապետության պայքար չէ։ Այս առաքելության մեջ բոլոր ուժերը պետք է մեկտեղվեն։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>