Նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ինքնաբացարկ հայտնածներ չեն եղել
Դիտել նաև
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը
Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար
Հայկական և վրացական եկեղեցիները համաշխարհային քաղաքական թրենդերի առաջնագծո՞ւմ են (տեսանյութ)
Հայտարարում ենք, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց․ ՀայաՔվե
Նոյեմբերի 4-ին ժամը 18։00-ին լրացավ սահմանված այն ժամկետը, երբ նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների մասնակից կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, դրանց ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները կարող էին ինքնաբացարկի դիմում ներկայացնել։
ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, 263 թեկնածուներից որևէ մեկն ինքնաբացարկ չի հայտնել։ Հետագա պայքարից չեն հրաժարվել նաև քաղաքական ուժերը։
Միայն ՀԱԿ ընտրացուցակի մեկ թեկնածուի գրանցում ԿԸՀ-ն մերժել է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Այս ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր։