Զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի սահմանապահ է զոհվել
Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության զինծառայող Թուրալ Ահմեդովը նռնականետից կրակոցների ժամանակ բեկորային վնասվածք է ստացել և մահացել։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»: Միջադեպը տեղի է ունեցել «Ղազախ» միացյալ սահմանապահ ստորաբաժանման ծառայության տարածքում դաշտային վարժանքների ժամանակ։