Սուրիկ Խաչատրյանի ազգականն ազատվեց պաշտոնից
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն արդեն ազատվել է աշխատանքից: Սյունիքի մարզպետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ նրա փոխարեն նույն հիվանդանոցի վիրաբույժ Գագիկ Թունյանը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, այս հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1,5 միլիոն դրամ աշխատավարձ է նշանակել: Նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում:
Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: