Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Ծնողների համբերության բաժակը լցվել է

«Հրապարակ»-ը գրում է. «Զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները երեկ հերթական անգամ կառավարության շենքի մոտ էին ու բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք հայտարարում էին, որ իրենց համբերության բաժակն արդեն լցվել է, իրենց որդիների հետ տեղի ունեցածի համար մեղավորներն անպայման պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց իրավապահները, անհասկանալի պատճառներով, հետեւողական չեն, չեն աշխատում, մատը մատին չեն տալիս, որ գոնե մի դավաճանի անուն ջրի երես դուրս գա։ Նրանք ակցիայի հենց սկզբից տեղեկացրել էին, որ կառավարության շենքի մոտ իրենց գտնվելու նպատակն ու պահանջը մեկն է՝ հանդիպում Փաշինյանի հետ։ Սակայն այն բանից հետո, երբ վարչապետի օգնականից իմացել էին, որ Փաշինյանն այդ պահին չի կարող ընդունել, իրենց ձայնն էլ ավելի լսելի դարձնելու համար փակել էին Տիգրան Մեծի պողոտան, ինչից հետո իրավիճակն ավելի էր լարվել:

Ոստիկանությունն ուժ կիրառելով, հրելով ծնողներին՝ բացել էր ճանապարհը։ «Խի՞ եք 10 հազար հոգով մեկի …ռը պահում։ Խի՞, իմաստը ո՞րն է , մենք գոնե կարա՞նք իմանանք, թե՞ չէ»,- դիմելով ոստիկաններին՝ ասում էր ակցիայի մասնակից ծնողներից մեկը։ «Լավ լսեք, դուք հիմա մեզնից շատ եք, դուք հիմա մի հատ վիժվածքի խոսքն եք կատարում՝ Նիկոլի: Եթե լավ տղա է, թող մի անգամ խոսի մեզ հետ»,- ասում էր ծնողներից մյուսը՝ կրկին դիմելով ոստիկաններին։

«Եթե այս կառավարությունը չի հասկանում, որ կարելի է ծնողի խոսքը լսել, գալ կոմպրոմիսի, ուրեմն մենք հիմիկվանից տեղեկացնում ենք, որ կարող ենք կոչ անել տարբեր քաղաքներում կենտրոնական փողոցները փակել»,- հավելում էր մեկ ուրիշը։ Զոհված զինծառայողներից մեկի ծնողը՝ Գագիկ Մխիթարյանը, լրագրողներին հետո հայտնեց, որ իրենք դադարեցրել են ակցիան մեկ պայմանով. «Մեր պահանջը վարչապետի հետ հանդիպումն է, ու վերջ։ Ոստիկանությունը եկավ, բանակցեցինք, փոխոստիկանապետի հետ հանդիպում կլինի, ըստ դրա կտեսնենք՝ ոստիկանությունը կարո՞ղ է միջամտել, որ վարչապետի հետ հանդիպումը կազմակերպեն, թե՞ ոչ։ Հիմա մենք պահանջում ենք հանդիպում մինչեւ մեկ ամսվա ընթացքում, չենք ասում՝ հենց այս պահին հանդիպենք: Ծնողների մի մասը պահանջում է, որ իրենց անհետ կորած որդիներին շուտ վերադարձնեն»։ Նշենք, որ ծնողներն օրերս հանդիպել էին նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Քննչականից փորձում էին մեզ համոզել ու պնդել, թե Քյարամյանը տվել է ծնողներին հուզող բոլոր հարցերի պատասխանը, մինչդեռ մեզ ասացին, որ իրականում հանդիպումն այլ ընթացք է ունեցել, ծնողները բավարարված չեն եղել պատասխաններից, այլապես երեկվա ակցիան անտրամաբանական կլիներ։

«Պրն Քյարամյանն ընդունել է ծնողներին, ու որեւէ դեպք չի եղել, որ հանդիպման ցանկություն լինի, ու նրանք մերժում ստանան։ Քյարամյանը եկել ու ընդունել է ծնողներին, ավելին՝ հանդիպումը ժամանակային առումով սահմանափակ չի եղել, մենք ժամանակ չենք դրել, ու, եթե չեմ սխալվում, մոտ 4 ժամ զրույց է եղել ծնողների հետ։ Մենք ասել ենք՝ կմնանք այնքան, մինչեւ բոլորիդ հարցերին կպատասխանենք։ Պատասխանել ենք բոլոր հարցերին, հանդիպումն էլ ավարտվել է այն ժամանակ, մինչեւ վերջին անձը հայտնել է, որ այլեւս հարցեր չունեն։ Ըստ էության, մարդիկ բավական գոհ են եղել իրենց տված հարցերի պատասխաններից, հանդիպումն այդպես է ավարտվել»,- այդ օրերին մեզ ասել էր ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>