«Նախագահականում կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Սորոսի հետ». Դավութօղլու
Դիտել նաև
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ
Փաշինյանին աջակցելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությո՞ւն է առաջացել
Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին. Էրդողան
Թուրքիայի նախկին վաչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում ներկայումս կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Ջորջ Սորոսի հետ:
Դավութօղլուի կարծիքով սորոսականության մեջ մեղադրվող Օսման Քավալան ազատ է արձակվելու և նոյեմբերի 30-ի սահմաններում մի հերոսական պատմություն ևս կարող է բեմադրվել, որի արդյունքում Քավալան բանտից դուրս կգա:
Թուրքիայի նախկին վարչապետը մասնավորապես ասել է.
«Բեշթեփեում քանի՞ խորհրդատու է նախկինում մտերիմ հարաբերություններ ունեցել Սորոսի հետ: Թող նրանք ընդլայնեն հետաքննությունը։ Որովհետև կան խորհրդատուներ, որոնք անմիջական առնչություն ունեն Սորոսի հետ և աշխատել են նրա հետ»։

