Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը
Դիտել նաև
«Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան
«Եթե բանակը նույնիսկ վերջին սերնդի զինտեխնիկայով համալրվի, այսօրվա ղեկավարությունը դա էլ բարեհաջող «կթաղի»»․ Տիգրան Աբրահամյան
«Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին գնում է բիզնես խլելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան
Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել
Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան Աբրահամյան
Քննարկվում է այդ հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվելո՞ւ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն:
«Քննարկվում է այդ հարցը, որովհետև նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանի շահերը լավագույնս կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,- նշեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է կառավարությանը։ Բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է։ Կառավարությունը գաղտնի է պահում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը։

