Սամվել Կարապետյանի նոր մոլը կբացվի սեպտեմբերին
«Սեպտեմբեր ամսին «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող եւս մեկ առեւտրի կենտրոն կբացվի Երեւան քաղաքում: Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առեւտրային ցանցը ներկայացված կլինի նաեւ Հայաստանում:
Երեւան քաղաքի Փափազյան եւ Քոչար փողոցների հատման մասում արդեն կանգուն է «Ռիո մոլ»-ի շենքը, այժմ ներքին հարդարման աշխատանքներ է կատարվում:
Ռիո մոլ»-ում նախատեսված է, որ պետք է լինեն բանկերի մասնաճյուղեր, տարադրամի փոխանակման կետեր, կարի արհեստանոց, մոլի շենքի դիմաց՝ ավտոկայանատեղի: Ժամանցի համար առաջարկվում է կարտինգի մանկական սրահ եւ կինոթատրոն, արդեն պայմանավորվածություն կա «Սինեմ Սթար»-ի հետ: Արագ սննդի բաժնում, բնականաբար, կլինի «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցի պիցերիան, ռեստորան եւ սրճարան:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: