Հրազդանի քաղաքապետարանը մահացու ելքով վրաերթից հետո նոր ավտոմեքենա կգնի՝ բյուջեից հատկացնելով 6.2 միլիոն դրամ
Դիտել նաև
Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Պառակտումի փորձերին մենք պետք է հավաքաբար ասենք՝ ոչ. Արամ Ա
ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում
«Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 6 միլիոն 200 հազար դրամ հատկացում՝ մեքենա գնելու նպատակով: Հատկացումը կատարվել է «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով: Այս մասին Armtimes.com-ը տեղեկանում է ավագանու որոշումների ուսումնասիրությունից:
Նշենք, որ ավագանու հունիսի 6-ի նիստը վարել է Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի, որը մահացել էր: Վրաերթ կատարած մեքենան «Նիսսան տիանա» մակնիշի էր՝ «444 LL 70» պետհամարանիշով»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

