Դավիթ Օվասափյանն այսօր կպայքարի ոսկե մեդալի համար. Հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ
Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում այսօր ոսկու համար գոտեմարտում ՀՀ ներկայացուցիչ, գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը կմրցի իրանցի Ամին Միրզազադեի հետ:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը տուշե հնարքով հաղթել էր սերբ Վլադան Ժիվկովիչին: Այնուհետ 1/4 եզրափակչում նա 2-0 հաշվով պարտության էր մատնել շվեյցարացի Դելիան Ալիշահիին, իսկ կիսաեզրափակչում Դավիթը դարձյալ տռուշե հնարքով հաղթել էր հունգարացի Դարիուշ Վիտեկին: