Հնարավո՞ր է խանութից առանց ՀԴՄ կտրոնի դուրս եկող քաղաքացուն էլ տուգանել. Աղազարյանը՝ Բադասյանին. Տեսանյութ
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց. «Կարելի՞ է որոշում ընդունել, որ քաղաքացին, եթե առևտրի կենտրոնից, խանութից դուրս է գալիս ու չունի ՀԴՄ, նրա նկատմամբ վարչարարություն կիրառվի»։
Բադասյանն արձագանքեց. «Այդպիսի վարչարարություն իրականացնելը ենթադրում է, որ ՊԵԿ-ը մոտ 100 հազար աշխատող պետք է ունենա, որ անի և հարց է առաջանում՝ արդյոք դա արդյունավետ է, թե ոչ»:
Հիշեցնենք՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումներ են:
Zham.am

