Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Արարատի մարզում ՔՊ-ականներն իրար «միս են ուտում». իրար վրա «գործ են տալիս» իրավապահներին

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն հոսում ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կռիվ են գցել իշխանությունների «տանը», ամենուրեք իշխող «Քաղպայմանագրի» անդամները բաժանվել են հակամարտող թիմերի` չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ թեկնածուների հարցում:

Լարված իրավիճակ է Արարատի մարզում, որտեղ, կարելի է ասել, թշնամական հարաբերություններ են ձեւավորվել նախկին ու ներկա մարզպետների՝ Գարիկ Սարգսյանի ու Ռազմիկ Թեւոնյանի միջեւ: Նրանք մեկը մյուսից առաջ ընկնելով՝ իրար վրա «գործ են տալիս» իրավապահներին: Այդ գործերը, հավանաբար, կկոծկվեն ամենավերին մակարդակներով, քանի որ երկուսն էլ Փաշինյանի թիմակիցներն են, իսկ Փաշինյանը չի ցանկանա կորցնել նրանցից որեւէ մեկին՝ նոսրացնելով առանց այն էլ օր-օրի նոսրացող թիմակիցների շարքերը:

Այդ գործերը կբացվեն միայն ՔՊ-ականների՝ իշխանությունից հեռանալուց հետո: Ըստ մեր աղբյուրների, նախկին ու ներկա մարզպետները բավականին լուրջ մեղադրանքներ են ներկայացնում իրար: ՔՊ-ն Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել է Գարիկ Սարգսյանին: Գործող մարզպետ Թեւոնյանը, հավանաբար, ոչ միայն չի սատարի Սարգսյանին, դեռ մի բան էլ կխանգարի:

Գարիկ Սարգսյանը մինչ 2018-ի իշխանափոխությունը եղել է Նոր Կյանք համայնքի ղեկավարը: Չնայած այն ժամանակ «Քաղպայմանագիրն» ընդդիմադիր էր, սակայն այս համայնքում կարողացան ընտրություններում հաղթանակ տանել: Պետք է նշել, որ համայնքի ղեկավար եղած ժամանակ նա բավականին դրական վարկանիշ ուներ: Սակայն այդ վարկանիշը կտրուկ անկում ապրեց Արարատի մարզպետ դառնալուց հետո. նա սկսեց աղմկահարույց հայտարարություններ անել՝ դառնալով զավեշտի առարկա:

Պարզվեց, որ բոլորովին ի վիճակի չէ մարզը ղեկավարել, ապա սկսեց հալածել ժամանակին իրեն վատ վերաբերված համայնքապետերին, օրինակ` 2018-ին, երբ ճանապարհ էր փակում, նրանցից մի քանիսը փորձել էին դա արգելել եւ հայտնվել էին Գարիկի սեւ ցուցակում: Ուստի, նրան դժվար ընտրապայքար է սպասվում` խանգարելու է ոչ միայն գործող մարզպետը, այլեւ համայնքապետերը:

Գարիկի հույսը մարտունեցիներն են. Վեդիում մեծ թվով մարտունեցիներ են ապրում, իսկ նա նույնպես ծագումով մարտունեցի է: Նախկին ու ներկա մարզպետներն առաջիկա ՏԻՄ ընտրություններում ուզում են իրենց մարդկանց դարձնել մարզի խոշորացված համայնքների ղեկավար:

Կռվախնձորներից մեկը Մասիս խոշորացված համայնքն է: Իշխանության գործերն այստեղ բավականին վատ են: Նախ՝ բանակցել են նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի որդու հետ, այնուհետեւ՝ նախկին ոստիկանապետ Գագիկ Մխիթարյանի հետ՝ որդուն՝ Արտյոմ Մխիթարյանին առաջադրելու շուրջ: Վերջինս Գարիկ Սարգսյանի նախընտրած թեկնածուն է: Սակայն այդ թեկնածությունը հունից հանել է Թեւոնյանին, ով անգամ մի քանի ժամով հրաժարականի դիմում գրեց՝ պաշտոնից ազատվելու համար: Նրան համոզեցին դիմումը հետ վերցնել եւ ընդառաջեցին` առաջադրելով ԵԿՄ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Սայեն Հայրապետյանին՝ Մասիսի Սայադին, որի թեկնածությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել ՔՊ-ականների շրջանում:

Մասիսում շրջանառվում էր նաեւ ՔՊ տարածքային կառույցի ղեկավար Ժորա Զուրաբյանի անունը: Երբ ՔՊ-ականներն իմացել են, որ իրենց ցուցակը գլխավորելու է Սայադը, Մասիսի շտաբում մեծ վիճաբանություն է եղել, հիմնական կորիզը դուրս է եկել գործընթացներից՝ Սայադին ու մարզպետին թողնելով միայնակ: Մասիսի Սայադը դարձել է Թեւոնյանի մարդը այն բանից հետո, երբ Թեւոնյանը դարձել է մարզպետ: Մասիսցիներն ասում են, որ Սայադը շուտ կողմնորոշվող մարդ է, միշտ կարողանում է իշխանության կողմը թեքվել, կարողացել է լավ հարաբերություններ հաստատել նաեւ Թեւոնյանի հետ:

ՔՊ-ականներն ասում են, որ Սայադը հազար ու մի քաղաքական ճամբար ու շապիկ է փոխել․ որտեղ կշեռքի նժարը ծանր է, թեքվում է այդ կողմ։ Ժամանակին եղել է ակտիվ ՀՀԿ-ական, հետո՝ ակտիվ ԲՀԿ-ական: Սակայն, ըստ Մասիսում շրջանառվող լուրերի, փողերի հետ մաքուր չաշխատելու համար հեռացվել է ԲՀԿ-ից:

Ասում են, որ մինչ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերը մշտապես եղել է Մանվել Գրիգորյանի մերձակայքում, փորձել նրա հետ լավ հարաբերություններ ունենալ: Այնուհետեւ նրա դեմ քայլեր է ձեռնարկել, երբ ԵԿՄ-ն 2008-ին միացել է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հետո տեսնելով, որ Մանվելը նորից մնաց իշխանության հետ, սկսել է կրկին սիրաշահել նրան: ՔՊ-ականներն ասում են. «Սայադը գրագետ չէ, չի կարողանում երկու բառ իրար կպցնել, նորմալ խոսել, նրանից ի՞նչ քաղաքապետ»: Կարծես թե ՔՊ-ական մյուս թեկնածուներն իմաստնության ակունքներ են…

Մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, տեսնելով, որ մնացել են միայնակ եւ Մասիսում տանուլ են տալիս, իր մոտ է կանչել ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական բոլոր համայնքապետերին եւ պարտադրել՝ ՔՊ-ի ցուցակով առաջադրվել որպես ավագանու թեկնածուներ: Պարտադրել է նաեւ լավ աշխատել եւ ապահովել Սայադի հաղթանակը, հակառակ դեպքում վատ աշխատողներին սպառնացել է քրեական գործեր հարուցելով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>