Երևանում պարսկական համարանիշով բեռնատարը կոտրել է գազախողովակների երկաթե հենասյունները
Հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։55-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, Իրանի քաղաքացի Մեհտիվ Քյալհորդը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի վրայով անցնող գազատարին, վնասելով այն։ Կոտրվել են գազատար խողովակի 2 երկաթե հենասյունները, խողովակն էլ հայտնվել է կցորդիչի արանքում։
Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

