Ինչ ունենք կառավարության շենք ներխուժումից մեկ տարի անց
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա մի խումբ երիտասարդների կողմից կառավարության շենք ներխուժելու դեպքի մեկ տարին, սակայն ԱԱԾ-ում այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շրջանում քննիչները բազմաթիվ մարդկանց մասով դիմել են դատախազներին եւ խնդրել երկարացնել նախաքննության ժամկետը, սակայն միեւնույն ժամանակ մի քանի դեպքում էլ նախաքննությունը ավարտվել է եւ ուղարկվել դատարաններ։
Այսինքն՝ տասը օրից լրանում է այդ դեպքերի մեկ տարին, սակայն դեպքերի քննությամբ որեւէ տեղաշարժ առկա չէ, եւ հարուցված քրեական գործը դոփում է տեղում. պատճառաբանություն են բերվում քննչական գործողությունները, նախաքննության ավարտ չի հայտարարվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

